ԱՄՆ-ում բժիշկները կարողացել են հեռացնել պտղի չարորակ ուռուցքը հենց մոր արգանդում: Այն, անկասկած, պտղին կսպաներ մինչեւ ծնվելը, սակայն վիրաբույժներին հաջողվել է ժամանակին իրականացնել բացառիկ վիրահատությունը: Նման ուռուցքը բացառիկ երեւույթ է` 20 տարվա ընթացքում նմանատիպ միայն մեկ դեպքի մասին է հիշատակում եղել:

Երբ ֆլորիդացի հղի կինը ուլտրաձայնային հետազոտություն է անցել, բժիշկներն անհանգստացել են` հստակ նկատելով, որ փոքրիկի բերանից օճառի պղպջակի նման փուչիկ է դուրս գալիս: Վիրաբույժները զգուշությամբ ծակել են պտղի մոտ գնվող փուչիկը, լազերային ճառագայթի միջոցով ոչնչացրել ուռուցքը:

Հինգ ամիս անց կինն առողջ երեխա է ունեցել, որը շուտով կդառնա երկու տարեկան: Ահավոր հիվանդության մասին հիմա հիշեցնում է միայն գրեթե անտեսանելի սպիտակ փոքրիկ կետը երեխայի ներքին շրթունքի վրա: