Հայ ազգային կոնգրեսն ավարտեց իր հանրահավաքը Ազատության հրապարակում: ՀԱԿ-ն այս անգամ էլ երթ չարեց Երեւանի փողոցներով:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը փակեց հանրահավաքն ու ցտեսություն մաղթեց հավաքվածներին` նկատելով, որ հետագա գործողությունների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը կայանալու է աշնանը: Տեր-Պետրոսյանը նշել էր, որ հաջորդ հանրահավաքը «ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբերին, եթե մինչ այդ հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն»։