Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը` տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ, այսօր` հունիսի 26-ին, այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ- մատենադարան: Նրան ուղեկցել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մատենադարանում շրջելուց եւ հայկական ձեռագրերին ծանոթանալուց հետո, Ավստրիայի նախագահը գրառում է թողել տպավորությունների գրքում:

Դրանից հետո, Հայնց Ֆիշերը, Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրում:

Նա այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ հուշամատյանում գրառում է կատարել: Ավստրիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հիշատակի պուրակում: