Բաթումի դատարանը Ադրբեջանի քաղաքացուհուն տուգանել է 60 դոլարով եւ վտարել երկրից` մարմնավաճառությամբ զբաղվելու համար:

Ինչպես հաղորդում է Թբիլիսիում «Վզգլյադի» թղթակիցը, «գիշերային թիթեռնիկը» ձերբակալվել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Գոնինո գյուղում այն բանից հետո, երբ տեղի ռեստորաններից մեկում շիշը նետել է ոստիկանի վրա:

Հետո նա խոստովանել է, որ սպասարկել է Թուրքիայից ժամանած բարձրաստիճան այցելուների: