Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին, մնացել է անցկացնել ընդամենը 3 հանդիպում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Այսօր կկայանա առաջին կիսաեզրափակիչը` Պորտուգալիա-Իսպանիա, իսկ վաղը եզրափակիչի համար կպայքարեն Գերմանիան ու Իտալիան:Ֆուտբոլային մասնագետների գերակշիռ մասը համոզված է, որ եզրափակիչ դուրս կգան Գերմանիան ու Իսպանիան, իսկ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասի կարծիքով` այս թիմերը հուլիսի 1-ին նախատեսված եզրափակիչում կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Ընդ որում, ըստ հայ իշխանավորների, չեմպիոնի կոչումը կնվաճի Գերմանիան: Բավական յուրահատուկ կարծիք ունի սրա մասին ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար, նախկինում բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանը. նա կարծում է, որ եզրափակիչում կհանդիպեն Պորտուգալիան ու Իտալիան, իսկ չեմպիոնի կոչումը կնվաճի Պորտուգալիան»,- գրում է «Հայկական ժամանակը»: