Երեխաներին  Դոլգոպրուդնոյում 15-րդ հարկից ցած նետած կնոջ  ամուսինը  պնդում է, որ  կինը բազմիցս մահափորձ է կատարել իր դեմ: Ըստ նրա` Գալինա Րյաբկովան մշտապես վախի մեջ է պահել ամբողջ ընտանիքին:

«Նրա արարքները մշտապես իմ կյանքն սպառնալիքի էին ենթարկում, եւ 2010 թվականին  հերթական  հարձակումից հետո ես դիմեցի իրավապահ մարմիններին: Չնայած հոգեկան լուրջ խնդիրներին` այն ժամանակ նրան ոչ ոք չուղարկեց զննության», - պատմել է Սերգեյ Րյաբկովը, հայտնում է «utro.ru»-ն:

Այժմ նա հուղարկավորության է պատրաստվում: Բոլոր ծախսերն  իրենց վրա են վերցրել Դոլգոպրուդնայա քաղաքի իշխանությունները: Կինը երկու ամսով կալանքի տակ է առնվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, հունիսի 24-ին Մերձմոսկվայի բնակչուհին 15-րդ հարկի պատուհանից դուրս էր նետել իր երկու փոքրիկ երեխաներին, երկու տղաներն էլ մահացել էին: եխաները ձանձրացրել էին իրեն, այդ պատճառով էլ ինքը որոշել էր ազատվել նրանցից: Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ  հարցաքննությանը կինն իրեն  ոչ ադեկվատ է պահել, բայց հանգիստ: Նա հայտարարել է, որ ոչ ոքի պետք չէ, ինչպես նաեւ, որ իր երեխաները «հրեշտակներ են, եւ այժմ նրանք երկնքում են»: