Հնդկական օվկիանոսում փախստականներով նավ է խորտակվել:
Ըստ ավստրալական անվտանգության ծառայության տվյալների` 150 ուղեւորով նավը դեռեւս անհայտ պատճառներով շրջվել է, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Փրկարարները տարհանել են 123 մարդու:
Հիշեցնենք, որ սա ապօրինի ներգաղթյալների հետ կապված արդեն երկրորդ միջադեպն է վերջին օրերին: Հունիսի 21-ին Հնդկական օվկիանոսում խորտակվել էր 200 ուղեւորներով նավը: Այն ժամանակ զոհվել էր 90 մարդ:
Հարավային Ասիայի աղքատ երկրներից փախստականները փորձում են Ավստրալիա հասնել ծանրաբեռնված նավերով, ինչն ամենից հաճախ դառնում է նման աղետի պատճառ:


























