ԱՄՆ-ի ՀԴԲ-ն կալանքի տակ է առել առնվազն 24 հաքերի աշխարհի տարբեր երկրներում:

Գործողությունն անվանվել է  «Card Shop»: Հաքերներին բռնել են հատուկ ֆորումի միջոցով, որտեղ նրանք փոխանակվել են բանկային հաշիվներ կոտրելու տեղեկատվությամբ եւ ստացել պլաստիկ քարտերի տվյալները: 

Ըստ ՀԴԲ-ի պաշտոնական տեղեկության` 12 ձերբակալություններ իրականացվել են ԱՄՆ-ում, 6-ը` Մեծ Բրիտանիայում: 6 հանցագործներ ձերբակալվել են այլ պետություններում, այդ թվում նաեւ Ճապոնիայում:

Բոլոր 24 ձերբակալվածները 18-25 տարեկան երիտասարդներ են, հայտնում է RuFox-ը: Եթե նրանց մեղքը դատարանում ապացուցվի, նրանցից ամենահնարամիտը կպատժվի մինչեւ 40 տարվա ազատազրկմամբ: Նրանցից Միր Իսլամին, որը համացանցում օգտագործում էր «JoshTheGod» անունը, ներկայացվել է 50 հազար վարկային քարտերի համարների առեւանգման համար մեղադրանք: 

Հաքերների ձերբակալությունը կանխել է 205 միլիոն դոլարի գողությունը` 411 հազար վարկային քարտերով: