Եղիսաբեթ II թագուհու այցը Հյուսիսային Իռլանդիա ուղեկցվել է անկարգություններով: Նախօրեին Բելֆոսթի արեւմուտքում գրեթե հարյուր երիտասարդներ ոստիկանների վրա դյուրավառ խառնուրդով շշեր էին նետել:
Եղիսաբեթ II թագուհին այսօր` հունիսի 27-ին, նախատեսում է հանդիպել Իռլանդիայի Հանրապետության նախկին առաջնորդ Մարտին Մակգինեսի հետ, ինչը շատերի կողմից գնահատվում է որպես կարեւոր քայլ Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ կարգավորման ճանապարհին:
Ինչպես հայտնում է BBC-ն, ներկայումս Մարտին Մակգինեսն զբաղեցնում է Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարի տեղակալի պաշտոնը, սակայն նախկինի պես պայքարում է հանուն միացյալ Իռլանդիայի գաղափարի:




























