Տանզանիայում բեռնատարում խեղդվել են 42 ապօրինի ներգաղթյալներ: Այս մասին հայտնել է Տանզանիայի ՆԳ փոխնախարար Պերեյրա Սիլիման: Ընդհանուր առմամբ, մալավիացի փախստականներով լի բեռնատարում եղել է 100 մարդ, օդի անբավարարությունից նրանցից 42-ը մահացել են:

Երբ բեռնատարի վարորդն իմացել է միգրանտների զանգվածային մահի մասին, նա մեքենան թողել է ճանապարհին եւ դիմել փախուստի, հաղորդում է Life News-ը:

Դիակներով մեքենան հայտնաբերվել է Դոդոմա նահանգում` Տանզանիայի ամենամեծ քաղաքից` Դար-էս-Սալամից 400 կմ դեպի արեւմուտք:

Տանզանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: