Բանգլադեշի հարավ-արեւելքում տեղատարափ անձրեւների եւ սողանքների հետեւանքով 50-ից ավելի մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն` վկայակոչելով տեղի իշխանություններին:

«Սինհուա» գործակալության տվյալներով` 30 մարդ, ընդ որում`11-ը մեկ ընտանիքի անդամներ, զոհվել են Բանդարբան շրջանում, եւս 15 -ը` Չատոնգում: Տարածաշրջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:

Ներկա պահին աղետից տուժած շրջաններում որոնողա-փրկարարական աշխատանքներ են տարվում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախորդ շաբաթ սկսված տեղատարափ անձրեւները գործնականում կաթվածահար են արել Բանգլադեշի հարավ-արեւելքում տեղակայված մի շարք շրջանների բնականոն կյանքը, ընդհատված է երկաթուղային եւ օդային հաղորդակցումը: