ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի 1863թ. ստորագրած ստրկության վերացման մասին հռչակագրի կրկնօրինակը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ավելի քան 2 մլն դոլարով: Լինքոլնը հռչակագրի ընդամենը 48 կրկնօրինակ է ստորագրել:
Գնորդ է դարձել Carlyle Group ներդրումային ֆոնդի կառավարիչ-տնօրեն Դեւիդ Ռուբեյնշտեյնը: Նա մտադիր է ապագայում փաստաթուղթը համընդհանուր ցուցադրության դնել Վաշինգթոնում, գրում է «Ֆոկուսը»` վկայակոչելով New York Daily News-ին:
Ռուբեյնշտեյնը նշել է, որ պատմական փաստաթղթեր է գնում, որպեսզի մարդկանց հիշեցնի մեր այսօրվա ունեցած մեծ ազատությունների մասին»:
Այս տարի ավելի վաղ Ռուբեյնշտեյնը գնել էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի կրկնօրինակը, իսկ 2007թ.` անգլիական Ազատությունների մեծ խարտիայի կրկնօրինակը` 20 մլն դոլարով




























