Microsoft Surface պլանշետների անոնսըմեծ աղմուկ հարուցեց: Microsoft-ն առաջին անգամ սեփական համակարգիչներ է արտադրում` մրցակցելով իր իսկ հաճախորդների հետ: Ծրագրային հսկայի հասցեին արդեն ոչ խրախուսական գնահատականներր են հնչում:
Նոթբուքերի արտադրողներին մոտ աղբյուրները նշում են, որ ներկայացված x86-պլանշետ Surface-ը հանում է սահմանը ուլտրաբուքերի ու պլանշետների միջեւ: Microsoft-ը համակարգիչներում կիրառել է նոթբուքերի համար ստեղծված Intel Ivy Bridge քարտը: Պլանշետների համար Intel ընկերությունը Windows 8-ի հիմքով առաջարկում է իր Atom Clover Trail պլատֆորմը:
Աղբյուրները նշում են, որ Windows 8 Pro-ով Microsoft Surface պլանշետը նույն գործառույթներն ունի, ինչը որ նոթբուքերը, միաժամանակ հագեցած է զգայուն էկրաններով, ինչպես պլանշետները:
Հաշվի առնելով, որ Microsoft-ը պլանշետային ուլտրաբուք է ներկայացրել Core i7 Ivy Bridge նոր պրոցեսորով`Clover Trail պլատֆորմի փոխարեն, Intel-ն արդեն դժվար թե իր ավելի փոքր գործընկերներից պահանջի հետեւել կանոններին, որոնք նեթբուքերն ու պլանշետները առանձնացնում են նոթբուքերից եւ ուլտրաբուքերից, գրում է 3DNews-ը:
Թե շուկայում որքան պահանջված կլինեն նման փոխզիջումային որոշումները, որոնք օգտագործողներին տրամադրում են ինչպես նոթբուքերի, այնպես էլ պլանշետների հնարավորությունները, պարզ կդառնա Windows 8-ի դուրս գալուց հետո:




























