Երեւանում, հունիսի 26-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների այգու մոտակայքում գտնվող ձորակը մարդ է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Փրկարարները ձորակից դուրս են բերել Երեւանի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի թիվ 41 շենքի բնակիչ` 73-ամյա Ֆելիքս Առուստամյանին, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է:




























