Մեխիկոյի բժշկական կենտրոնի մասնագետները երկու տարեկան երեխայի մարմնից հեռացրել են 15 կգ-անոց բարորակ ուռուցքը: Հատկանշական է, որ վիրահատության ժամանակ երեխան ընդամենը 12 կգ քաշ ուներ:
Գլխավոր բժիշկ Գուստավո Էրնանդեսի խոսքով, սա առաջին դեպքն է Մեքսիկայում, երբ բժիշկներին հաջողվել է հեռացնել ուռուցքը, որի քաշը հիվանդի քաշից ավելին է, հաղորդում է Life News-ը:
Փոքրիկ Հիսուս Դոմինգեսը ծնվել է մարմնի աջ կողմում բարորակ գոյացությամբ, որը շարունակ աճել է եւ 2 տարեկան հասակում հասել 15 կգ-ի:





























