ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավորապես արգելել է Samsung Galaxy Tab 10.1 պլանշետի վաճառքը ԱՄՆ տարածքում: Այսկերպ, դատարանը բավարարել է Apple ընկերության միջնորդությունը արտոնագրերի խախտումների մասին:
Արգելքը ուժի մեջ է մնալու մինչեւ դատաքննության ավարտը, հաղորդում է «Վեդոմոստին»` վկայակոչելով Bloomberg-ը:
Դատավոր Լյուսի Կոն հայտարարել է, որ «թեեւ Samsung-ն անխուսափելիորեն կտուժի շուկայից իր արտադրանքը հետ կանչելու դեպքում, Apple-ին հասցված վնասն ավելի զգալի է»:
2011թ. դեկտեմբերին դատարանն արդեն քննարկել է Apple-ի նման միջնորդությունը, սակայն մերժել էր:



























