Նոր Ազգային ժողովում շատ նորմալ իրավիճակ է եւ վերջապես քաղաքական բաղադրիչը մեծացել է: Այս մասին, այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով, խորհրդարանում որեւէ մեկը, հատկապես իշխանության ներկայացուցիչները, չեն կարող իրենց բացակայելու շռայլություն թույլ տալ, քանի որ ընդդիմությունը շատացել է, ինչը ենթադրում է, որ նաեւ քվորումի խնդիր կա:
Մինասյանը նաեւ նշեց, որ նորմալ է վերաբերում ՀԱԿ-ի հանրահավաքներին: Ասուլիսի մյուս բանախոսը` ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ նշեց, որ եթե ՀԱԿ-ը փողոցում իր գործունեություն չծավալի, ապա ԱԺ-ում նրանց գործունեությունն անիմաստ է համարում: Նա նաեւ ասաց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը մեկ քայլ առաջ է, երկու քայլ` հետ:




























