Սիրիայում հարձակում է կատարվել կառավարամետ al-Ikhbariya հեռուստաալիքի վրա: Ներկայումս հեռուստաալիքի հեռարձակումը վերականգնվել է:
Ինչպես հայտնում են սիրիական պետական լրատվամիջոցները, մի քանի զինված անձինք ներխուժել են Դամասկոսում գտնվող շենք, գնդակահարել երեք աշխատակիցների եւ պայթեցրել շենքի մի մասը:
Սիրիական իշխանությունները դատապարտել են հարձակումը` այն «սպանդ» անվանելով: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հերքել են մեղադրանքները:



























