Հունիսի 26-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աշտարակի բաժին բերման են ենթարկել 32-ամյա Հուսիկ Ա.-ին եւ 27-ամյա Կոստանդ Թ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նրանք խոստովանական բացատրություններ են տվել, որ մարտին Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 91 հասցեում գտնվող առանձնատնից գողացել են 2 նկար եւ սառնարանի շարժիչ` պատճառելով 90 հազար դրամի նյութական վնաս, կատարվում է հետաքննություն:




























