Հայաստանի տարածքում, հունիսի 28-ից հուլիսի 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրեւներ եւ կարկուտ: Քամին հյուսիս-արեւելյան 2-7 մ/վրկ:
Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանը ընդհանուր առմամբ կնվազի 4-6, արեւելյան շրջաններում` 6-8 աստիճանով:
Երեւանում, հունիսի 28-ից հուլիսի 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:




























