Թուրքիան չեղյալ է հայտարարել պատժամիջոցները Ֆրանսիայի նկատմամբ` որոշելով վերականգնել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Փարիզի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Defense News-ը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, համագործակցությունը վերականգնվելու է բոլոր ոլորտներում, ֆրանսիական ընկերությունները կարող են Թուրքիային վաճառել սպառազինության ցանկացած տեսակ:
Նշենք, որ պատժամիջոցները Ֆրանսիայի դեմ ներդրվել էին Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի խորհրդարանը հունվարի 23-ին ընդունել էր պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը, որով 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում է սահմանվում ցեղասպանության փաստը ժխտելու համար: Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական էր ճանաչել օրինագիծը:




























