Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին Հյուսիսային Իռլանդիա այցի ընթացքում առաջին անգամ հանդիպել է նախկին ահաբեկիչ Մարտին ՄըքԳինեսի հետ:
ՄըքԳինեսն այժմ զբաղեցնում է տարածաշրջանի առաջին վարչապետի պաշտոնը: Նախկինում նա Հյուսիսային Իռլանդիայի անկախության համար պայքարող Իռլանդական հանրապետական բանակ (ԻՀԲ) ահաբեկչական կազմակերպությունում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում:
Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 27-ին մայրաքաղաքային թատրոնում: Առաջնորդներն առաջին խորհրդանշական ձեռքսեղմումներով փոխանակվել են մամուլի համար փակ տարածքում: Հետո նրանք բանակցություններ են վարել, որնց մասնակցել են նաեւ Եղիսաբեթ II թագուհու ամուսին արքայազն Ֆիլիպը, Հյուսիսային Իռալնդիայի առաջին նախարար Փիթեր Ռոբինսոնը, ինչպես նաեւ Իռլանդիայի Հանրապետության նախագահ Մայքլ Հիգինսը տիկնոջ հետ, հայտնում է «fwntanka.ru».-ն:
Ըստ հանդիպման արդյունքների` բրիտանական թագուհին եւ առաջին նախարարի տեղակալը նորից միմյանց ձեռք են սեղմել, այս անգամ արդեն լուսա- եւ տեսախցիկների առաջ:



























