Հարավային Կորեայի բժիշկներն առաջին անգամ աշխարհում կենդանիների տեսակների միջեւ սրտի փոխպատվաստման վիրահատություն են կատարել: Նրանք խոզի սիրտը պատվաստել են կապիկին:
Ավելի վաղ նման վիրահատությունն անհնար էր համարվում, որովհետեւ սովորաբար ռեցիպիենտի օրգանիզմում չեն հյուսվում փոխպատվաստված օրգանի հյուսվածքները, հաղորդում է Life News-ը:
Գիտական տեսանկյունից պատմական այս վիրահատությանը մասնակցել են առաջատար մասնագետներ 4 բժշկական համալսարաններից, ինչպես նաեւ գիտահետազոտական մի քանի կենտրոնների ներկայացուցիչներ:




























