Սիրիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի փորձագետները չեն կարողացել միանշանակ պարզել Հուլայի սպանդի պատասխանատուներին:
Այդ մասին Reuters-ին հայտնել է հանձնաժողովի ղեկավար Պաուլու Պինեյրուն: Նրա խոսքով, «այդ քաղաքում բազմաթիվ սպանություններին կարող են մեղսակից լինել ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ երկրում գործող ռազմական կազմակերպությունները»: Դիվանագետը նշել է, թե իրենք հնարավոր են համարում մարդու իրավունքի բազմակի խախտումները, գրում է INFOX-ը:
Հուլայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը տեղի է ունեցել մայիսի 25-26-ին: Միջազգային դիտորդների տվյալներով, դրան զոհ է գնացել առնվազն 100 մարդ, որոնց մեծ մասին գնդակահարել կամ ընդհուպ սպանել են: Տասնյակները վիրավորվել էին: Ընդդիմությունը դրա մեջ մեղադրել էր իշխանամետ «Շաբիհա» խմբավորմանը:




























