Հունիսի 27-ին Սաուդյան Արաբիայում ի կատար է ածվել մահապատիժ, որի վճիռն այդ թագավորության քաղաքացու նկատմամբ կայացվել էր դեռահասի առեւանգման եւ բռնաբարության համար:
Հանցագործ Մուհամեդ բեն Ահմադ ալ Ջուբեյրիին գլխատել են մահմեդականների սուրբ քաղաք Մեքքայում:
Գործի նյութերից հետեւում է, որ Մուհամեդ ալ Ջուբեյրին առեւանգել էր երեխային, ծեծել նրան, իսկ հետո բռնաբարել, հայտնում է AsiaOne-ը` հղում անելով Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ին:
Բռնաբարողին նաեւ մեղադրվում է թմրանյութեր եւ ալկոհոլ օգտագործելու մեջ: Նրա զոհի մասին որոշակի ոչ մի տեղեկություն չի հաղորդվում: Հայտնի չէ նաեւ տուժած տղայի տարիքը:
Մուհամեդ ալ Ջուբեյրիի դեպքը տարվա սկզբից ի վեր 46-րդ մահապատիժն է Սաուդյան Արաբիայում:


























