Google ընկերության մասնագետներին հաջողվել է մշակել առաջին ինքնաուսուցանող համակարգչային ցանցը: Մեքենաները կրկնում են ուսուցման գործընթացը, որ տեղի է ունենում մարդու ուղեղում:

Որոնողական համակարգը արհեստական ուղեղ է ստեղծել, որը կարող է ինքնուրույն գտնել կատուներին, հաղորդում է The Times-ը:

Նախագիծը կարող է լուրջ ճեղքում լինել արտաքին աշխարհի հետ փոխգործակցելու ունակ մեքենաների ստեղծման գործում:

Պարզվել է, որ Google-ի «ուղեղը» սկսել է իրեն պահել բազմաթիվ օգտվողների սովորություններին համապատասխան: Նրան շատ են հետաքրքրել կատուների նկարները: Հետազոտողները ներբեռնել են պատահական պատկերներ YouTube-ից: Փորձի վերջում «ուղեղը» ճանաչել է ներբեռնած 20 հազար կատուների 3/4-ին:  Այն նաեւ զգայուն է եղել մարդկանց դեմքերի նկատմամբ: