Լեոնարդո դա Վինչիի ինքնադիմանկարը «լուրջ հիվանդ է» եւ առաջիկայում չի ցուցադրվի հանրությանը: Նման եզրահանգման են եկել Արխիվների եւ գրադարանների ժառանգության վերականգնման եւ պահպանման Կենտրոնի հետազոտողները:
1500-ականների սկզբին արված նկարի վրա կետեր են գոյացել, որոնց առկայությունը կարող է կապված լինել ինչպես թթվայնության, այնպես էլ թղթի բորբոսի հետ: Դրա պատճառով Լեոնարդոն այնպիսի տեսք ունի, կարծես կարմրուկով հիվանդ է, հայտնում է «versii.com»-ը:
Մշակութային ժառանգության Եվրոպական կենտրոնի մասնագետներն ամսվա ընթացքում հետազոտել են Լեոնարդոյի նկարը` կտավի վատացման պատճառը պարզելու նպատակով, ինչպես նաեւ որոշելու, թե կարելի է այն արդյոք վերականգնել: Դեռեւս վերականգնողական աշխատանքներ կատարելը չի երաշխավորվում:




























