Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին ռուսական ընդդիմադիր շարժման անվիճելի առաջնորդ է ճանաչվել: Այս մասին հայտնել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը` հունիսի 12-ին Մոսկվայում «Միլիոնների երթի» մասնակիցների շրջանում անցկացված հարցման հիման վրա:

Բողոքի ակցիայի մասնակիցների 46 տոկոսը Նավալնիին համարել են «հարգանքի արժանի առաջնորդ, որը համակրանք է առաջացնում», գրում է «Կոմերսանտը»:

Այսպիսով, ընդդիմադիր գործչի վարկանիշը փետրվարից աճել է 3 անգամ: Փետրվարի 4-ին անցկացված հարցման համաձայն (այդ ժամանակ տեղի ունեցավ առաջին բողոքի երթը), Նավալնիին առաջնորդ էր համարել միայն հարցվածների 18 տոկոսը: Բացի այդ, աճել է նաեւ Իլյա Յաշինի վարկանիշը (26 տոկոս) եւ Սերգեյ Ուդալցովի վարկանիշը (10 տոկոս): Միաժամանակ նվազել են Գրիգորի Յավլինսկիի եւ Միխայիլ Պրոխորովի վարկանիշները: