Բելառուսում համաներման մասին օրենք է ընդունվել, սակայն այն քաղբանտարկյալների վրա չի տարածվում: Հոդվածները, որոնցով դատապարտվել են բելառուս ընդդիմադիրները, հանված են համաներման ենթակա հոդվածների ցանկից:

Համաներման մասին օրենքը նախաձեռնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը նվիրված է Բելառուսի անկախության օրվան (հուլիսի 3), հաղորդում է «Իզվեստիան»:

Սպասվում է, որ համաներումը կվերաբերի 7,6 հազար մարդու: Նրանցից 2,6 հազարն ազատ կարձակվեն կալանավայրերից:
Ընդհանուր առմամբ, Բելառուսում կա շուրջ 37 հազար բանտարկյալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իրավապաշտպանների կարծիքով` օրենքը գրվել է ՔՕ որոշակի հոդվածները հաշվի առնելով, որոնց համաձայն «քաղաքական» գործընթացներում դատավճիռներ են կայացվում: Նույնիսկ լրագրող Պոչոբուտը, ով փակ դատով դատապարտվել է «Բելառուսի նախագահի հասցեին բամբասանք տարածելու» հոդվածով, համաներման տակ չի ընկնում: