Ուլյանովսկ քաղաքի դատարանը Սերգեյ Ուդալցովին մեղավոր է ճանաչել տեղացի ուսանողուհի Աննա Պոզդնյակովային ծեծի ենթարկելու մեջ: Նրան դատապարտել են 240 ժամ հարկադիր աշխատանքների:
Մոտ երկու ամիս առաջ դատարանը քրեական գործ էր հարուցել Պոզդնյակովայի բողոքի հիման վրա: Նա հայտարարել էր, թե ապրիլի 21-ին հանրահավաքի ժամանակ Ուդալցովը երկու անգամ ուժգին հարվածել է իրեն: Դա տեղի է ունեցել, երբ նա հարցեր էր տալիս եւ նկարում բջջային հեռախոսով:
Քննության տվյալներով, Պոզդնյակովան ուղեղի ցնցում, փակ գանգուղեղային վնասվածք է ստացել: Ուդալցովն իր մեղքը հերքում է` նշելով, որ պարզապես ձեռքի ափով փակել է խցիկը:




























