Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի գիտնականներից կազմված միջազգային գիտական արշավախումբը եկել է եզրակացության, որ երկրի կլիմայական կիսագնդերի միջեւ գոյություն ունի սերտ փոխգործակցություն, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ:
Գիտնականների համատեղ արշավախումբը Չուկոտկայում եղել է 2009թ.: Հնում կլիմայի հետազոտման համար մասնագետները հավաքել են լեռնային ապարների նմուշներ Էլգիգիտգին լճի մոտից, որն առաջացել էր 3,6 մլն տարի առաջ ասուպի անկման պատճառով:
Գիտնականների ենթադրության համաձայն, ինտենսիվ տաքացման մեխանիզմը կարող է գտնվել Անտարկտիդայում: Գոյություն են ունեցել կրկնվող ինտերվալներ, որոնց ընթացքում արեւմտյան անտարկտիկյան սառցավահանը հալչել է: Ստացված տվյալները վկայում են, որ այդ իրադարձություններից մի քանիսը համընկնել են Արկտիկայում տաքացումների հետ, հաղորդում է «Գազետա.ru»-ն:




























