Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հրապարակել է գաղտնի աուդիոձայնագրությունը, որն արվել է ռեստորանում «գողական հավաքի» ժամանակ: Հանցագործ աշխարհի առաջնորդները պայմանավորվում են Դոնի Ռոստովի ոստիկանապետ Վյաչեսլավ Չուպրոնովին սպանելու համար քիլեր վարձելու շուրջ:
Խոսակցությանը մասնակցել է 5 մարդ, այդ թվում «ռուսական մաֆիայի արքա» «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյան) էմիսարը:
Նրանք իրենց գողական ժարգոնով խոսում են այն մասին, որ վերջին շրջանում իրենց շրջապատից շատերը հայտնվել են բանտերում եւ քչերն են ազատության մեջ: Իրավիճակը շտկելու համար, նրանք որոշում են, որ պետք է վախեցնել «մենթերին»:
Հնչել է առաջարկ` սպանել ոստիկանության պետերից մեկին, որպեսզի վերադարձնեն հարգանքը քրեական աշխարհի նկատմամբ:



























