Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին մտադիր է կատարել իր նախընտրական խոստումներն ու իր տեղակալներ նշանակել մի կնոջ ու մի քրիստոնյայի` ղպտիական եկեղեցու ներկայացուցչի:

Այդ մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մուրսիի քաղաքական խորհրդական Ահմեդ Դեյֆը: Նա խոստացել է, որ Եգիպտոսը չի վերածվի «Իրանի պես իսլամական հանրապետության»:

«Եգիպտոսի պատմության ընթացքում առաջին անգամ կին է զբաղեցնելու նման բարձր դիրք: Եւ նա օժտված է լինելու ահռելի իրավունքներով, ով զբաղվելու է ծայրահեղ կարեւոր աշխատանքով»,- ամփոփել է Դեյֆը: