Արաբական մամուլում հայտնվել են Եգիպտոսի առաջին տիկին Նաջլա Մահմուդի առաջին լուսանկարները: Նաջլան լուսանկարներում ավանդական մահմեդական գլխաշորով է, ինչը լուրջ քննադատության առիթ է դարձել Կահիրեի բարձրաշխարհիկ շրջանակներում:
Scenario ամսագիրը հոդված է հրապարակել «Դուք պատրաստվում եք գայթակղե՞լ ինձ, մադամ Մուրսի» վերնագրով, իսկ Մուրսիի լուսանկարի տակ կա գրություն. «Եվ այս կինը ներկայացնելու է Եգիպտո՞սը»:
Նաջլան ակնհայտորեն փորձում է տարանջատվել եգիպտացիների համար սովորական դարձած Սյուզան Մուբարաքի (Հոսնի Մուբարաքի կնոջ) իմիջից, նշում է MIGnews-ը:
Նաջլան 50 տարեկան է եւ սեփական ամուսնու զարմուհին է: Նրանք ամուսնացել են 1979-ին եւ ունեցել 4 որդի եւ մեկ դուստր: Երիտասարդ տարիքում Նաջլան անդամագրվել է «Մահմեդական եղբայրներ»-ին:
Մուրսիի նախագահ դառնալուց հետո, Նաջլան հարցազրույցներուց մեկում ասել է. «Իսլամը մեզ սովորեցնում է, որ Եգիպտոսի նոր նախագահը պետք է լինի նրա առաջին ծառան, իսկ դա նշանակում է, որ նախագահի կինը եւս լինելու է երկրի ծառան»:




























