Մշտապես, բայց չափավոր սուրճ օգտագործելը նվազեցնում է դիաբետի ռիսկը եւ սրտի կանգի հավանականությունը: Նման եզրակացության են եկել գիտնականները Circulation Heart Failure ամսագրի էջերում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», օրական մոտավորապես երկու բաժակ սուրճը նվազեցնում է սրտի նոպայի ռիսկը մոտ 11 տոկոսով: «Սակայն օրական 5-6 բաժակ սուրճ օգտագործելը կարող է խնդիրների պատճառ դառնալ»,-նշում է Իսրայելի հիվանդանոցներից մեկի բժիշկ Մյուրեյ Միթելմանը:

Վիճակագրության համաձայն, 2001-2011 թվականներին 140 հազար շվեդների ու ֆինների շրջանում 6522 մարդու մոտ սրտի կանգ է գրանցվել եւ պարզվել է, որ չափավոր սուրճ օգտագործելն անկասկած օգտակար է եղել բոլորի համար, նույնիսկ սրտի հիվանդություն ունեցողներին: