Սիցիլիայի փոխպատվաստման ISMETT կենտրոնի մասնագետներին հաջողվել է առաջին անգամ լյարդի փոխպատվաստման վիրահատություն կատարել` օգտագործելով բացառապես ռոբոտների:
Ինչպես հաղորդում է MEDDaily.ru-ն, 44-ամյա դոնորի մարմնից օրգանի հեռացման ժամանակ մեկ սանտիմետրանոց 5 փոքր կտրվածքներ են արվել, որտեղից ռոբոտը կարողացել է հասնել լյարդին: 10 ժամ տեւած վիրահատության ժամանակ վիրաբույժը ոչ մի անգամ չի դիպել մարդուն:
Այսօրվա դրությամբ հիվանդը, ով դոնորի եղբայրն է, դուրս է գրվել հիվանդանոցից եւ իրեն լավ է զգում: Ավելի վաղ նման վիրահատություն էր կատարվել ԱՄՆ-ում, սակայն այն ժամանակ վիրաբույժը ստիպված էր եղել դիպչել հիվանդին, իսկ ռոբոտը միայն օգնել էր նրան:




























