Facebook սոցիալական ցանցը պարտադիր կերպով փոխեց էլեկտրոնայի փոստի հասցեներն օգտատերերի կոնտակտային տվյալներում:

Ինչպես հաղոդում է Lenta.ru-ն` հղում անելով Mashable-ին, այժմ օգտատերերի կողմից նշված էլեկտրոնային փոստի փոխարեն էջի ինֆորմացիայի մեջ նշվում են @facebook.com վերջավորությամբ հասցեներ,իսկ ձախ մասը` մինչեւ @-ը, համապատասխանում է օգտատիրոջ էջի հասցեին:

Այդպիսի հասցեին ուղարկված նամակները հասնում են օգտատիրոջը` որպես սովորական ֆեյսբուքի հաղորդագրություն: Դրա հետ մեկտեղ, մի շարք նամակներ ուղղորդվում են «Այլ նամակներ» թղթապանակի մեջ, որը նախատեսված է սպամի համար: