Եվրոպական դատարանը կողմ է արտահայտվել Microsoft-ի դեմ ամենախոշոր տուգանքի մասին որոշմանը: Որոշումը դարձել է 14-ամյա դատավարության վերջնակետը:

Ինչպես հաղորդում է Pravo.ru-ն` վկայակոչելով The Washington Post-ը, եվրոպական կարգավորիչները տուգանքի որոշում են ընդունել Microsoft-ի դեմ 2008 թ., երբ այն չի կատարել հակամենաշնորհային մարմինների որոշումը եւ մրցակիցներին չի տրամադրել տվյալներ` Microsoft-ի հետ համատեղելի ծրագրերի նախագծման համար:

Ներկա որոշումը մերժում է Microsoft-ի բոլոր փաստարկները՝ տուգանքն ամբողջությամբ չեղյալ հայտարարելու օգտին: Դրա հետ մեկտեղ դատարանը նվազեցրել է վճարվելիք գումարի չափը 39 մլն եվրոյով: Այժմ այն կազմում է 860 մլն եվրո: Երկու նախկին տուգանքների հետ միասին` «Մայքրոսոֆթը» ստիպված կլինի վճարել 1,64 մլրդ եվրո: