Թուրքիան զորքեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին:
Թուրք վարչապետ Ռեջեփ Թայափ Էրդողանը մեկ օր առաջ հայտարարել էր, որ առանց նախնական համաձայնության սահմանն անցնող ցանկացած օբյեկտ կհամարվի թշնամական:
Ինչպես ասվում է «vesti.ru»-ի թողարկման մեջ, այդ գործողություններն Անկարայի արձագանքն են նախորդ շաբաթվա իրադարձություններին, երբ սիրիական ուժերը խփել էին թուրքական հետախուզական ինքնաթիռին: Դամասկոսը պնդում է, որ ինքնաթիռը խփել են սիրիական օդային տարածքում: Անկարան էլ պնդում է, որ վթարի պահին այն գտնվել է չեզոք տարածքում:



























