Ամերիկյան Միսուրի նահանգում գողացել են լաբորատոր մկներով բեռնատարը: Բժշկական փորձերի համար նախատեսված 2 հազար մկները, որոնց արժեքը 10 հազար դոլար է կազմում, պատահարի ընթացքում չեն տուժել:

Վարորդը կրծողներով մեքենան թողել էր Սենտ Չարլզ քաղաքի Red Roof  հյուրանոցի կայանատեղիում եւ գնացել էր ընդմիջման` թողնելով շարժիչը միացրած` մկների համար համապատասխան ջերմաստիճանն ապահովելու համար: Այդ պահին երկու  գողեր կոտրել են բեռնատարի ապակին եւ առեւանգել այն:

Ինչպես AP-ին հղում անելով  հայտնում է «ՌԻԱ Նովոստին», շնորհիվ արբանյակային տեղորոշման համակարգի` ոստիկաններին հաջողվել է  հայտնաբերել հանցագործներին: Նրանք եղել են տեղական երկու թմրամոլ` 23 եւ 30 տարեկան: