10 մարդ զոհվել եւ 30-ը վիրավորվել են Պակիստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիբի քաղաքի երկաթգծային կայարանի ահաբեկչության հետեւանքով: Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը:

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ուղեւորների համար նախատեսված նստարանի տակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Զոհվածների շարքում երկու երեխա կա եւ ոստիկան: Պակիստանում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել այդ ահաբեկչության պատասխանատվությունը: