Դամասկոսում սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման  ղեկավարներից մեկին` Քամալ Ռանաջին, որը հայտնի է նաեւ Նիզար Աբու Մուջհադ մականունով: Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ  կատարվածը իսրայելական  «Մոսադ» հետախուզության աշխատակիցների ձեռքի գործն է:

Քամալ Ռանաջի սպանության մասին լուրը հայտնվել է հունիսի 27-ին` պաղեստինյան կազմակերպության պաշտոնական կայքում: Հանցագործությունը կատարվել էր զոհի տանը, հայտնում է «Իզվեստիան»:

«Ըստ մեր տեղեկատվության`  «Մոսադն»  է կանգնած սպանության հետեւում», - ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Jerusalem Post-ը:  Պաղեստինյան շարժման անդամները մտադիր են վրեժ լուծել իրենց առաջնորդներից մեկի մահվան համար: