Չուվաշիայի 35-ամյա բնակչուհին Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել երկիրն աշխարհի վերջից փրկելու առաքելությամբ: Նա փորձել է հոգիների կանչել Կարմիր հրապարակում` Լենինի դամբարանի մոտ, բայց միայն ոստիկաններն են ժամանել:
Ինչպես հաղորդեցին Մոսկվայի ոստիկանությունում, հունիսի 27-ին ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության աշխտակիցները նկատել են, որ Լենինի դամբարանի մոտ կին է հայտնվել, որը սալահատակին աղոթագորգեր է փռել եւ սկսել ինչ-որ գործողություններ կատարել:
Մինչ Չուվաշիայի բնակչուհին տեղի իրավապահներին պատմում էր անդրաշխարհի ուժերի մասին, ժամանել են վերջիններիս կողմից կանչված հոգիների մասնագետները, որոնք կնոջը տեղափոխել են Մոսկվայի հոգեբուժարաններից մեկը, գրում է «Ռիդուսը»:



























