Գտնվել է Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում հունիսի 26-ին կորածէ Հրազդանի Երեւանյան խճուղու 2-րդ նրբանցքի բնակիչ, 62-ամյա Ռաֆիկ Գյուրջյանի մարմինը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, հունիսի 27-ին, ժամը 16.40-ի սահմաններում Լեռնանիստ գյուղին հարակից արոտավայրում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են կորածի մարմինը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատել են Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարարներ, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:


























