Կոտայքի մարզում, հունիսի 28-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Երեւանյան փողոցում գտնվող նախկին ծննդատնից ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.35-ին, մարվել` 05.34-ին:
Այրվել է հատակը` մոտ 20 քմ, պատուհաններ` մոտ 20 քմ եւ 10 ներքնակ:


























