Ռուսական Առաջին ալիքի նկարահանող խմբի վրա, որը հունիսի 27-ին աշխատում էր Մոսկվայի արեւելքում գտնվող կահույքի պահեստում բռնկված հրդեհի վայրում, հարձակվել է ձեռնարկության թիկնապահների խումբը: Ոստիկանություն դիմած հեռուստաօպերատորը հայտարարել է, որ Ամուրսկայա փողոցի 1 հասցեում հրդեհի նկարահանումների ժամանակ կովկասյան արտաքինով եւ իբրեւ ձեռնարկության թիկնապահներ ներկայացած շուրջ  յոթ մարդ սկսել են խանգարել  իր աշխատանքին,  «Ինտերֆաքսին» հայտնել  են Մոսկվայի ՆԳՆ-ի ԳՎ մամուլի ծառայությունում:

Թիկնապահներն սկզբում ձեռքով ծածկել են տեսախցիկը, հետո հրել օպերատորին աստիճանի վրայից, որտեղից նա ցանկապատի այն կողմում նկարահանում էր հրդեհը: Արդյունքում օպերատորը մոտ կես մետր բարձրությունից ցած է ընկել: Նա, բարեբախտաբար, վնասվածքներ չի ստացել: Հինգերորդ ալիքի տվյալներով` թիկնազորի պետ ներկայացող անձը հայտարարել է, որ հաստատությունը պահառուական է, ուստի այնտեղ նկարահանումներն արգելված են: