Գեղարքունիքի մարզի «Սոթքի» հանքում, հունիսի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում աշխատակիցներից մեկը շրջվել է «Գեո Պրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Սոթքի» ոսկու հանքում:
Ավելի ուշ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից: Վերջինս Նորակերտ գյուղի բնակիչ 41-ամյա Գրիգոր Գասպարյանն է, ով իրեն ամրակցված 31 համարի «ԲելԱԶ» մակնիշի ավտոմեքենայով շրջվել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


























