«Երեւանի  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում նշանակվեց Գայանե Ռաֆֆիի Գասպարյանը:

ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 28-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ հաստատեց Գ. Գասպարյանին այդ պաշտոնում. նա կփոխարինի Սուրեն Զոլյանին:

Գ. Գասպարյանի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Գ. Գասպարյանին եւ ցանկացավ բեղմնավոր աշխատանք: