Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին 2012 թ. հունվարից մարտ ամիսներին կատարվել են նվիրաբերություններ` 245.8 մլն. դրամի չափով (մոտ 600 հազ. դոլար), իսկ ծախսերը կազմել են 164.8 մլն դրամ (մոտ 400 հազ. դոլար):
ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացմամբ, այսօր` հունիսի 28-ին, ՀՀ կառավարությունն այդ եկամուտներն ընդգրկեց պետական բյուջեում` ուղղելով դիվանագիտական ծառայությունների ֆինանսավորմանը:
Ըստ գործող կարգի` արտաքին գործերի նախարարությունը եռամսյակը մեկ կառավարությանը հաշվետվություն է ներկայացնում դիվանագիտական ծառայություններին կատարված նվիրատվությունների վերաբերյալ:



























