Պետրոզավոդսկի մերձակայքում, «Բեսովեց» օդանավակայանի շրջակայքում վթարի է ենթարկվել Սու-27 ուսումնամարտական կործանիչը: Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Վլադիմիր Դրիկը հայտնել է, որ ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում` հետազոտելով եղանակը:

Վայրէջքի պահին այն կործանվել է: Երկու օդաչուները կատապուլտվել են, ապա կապի մեջ մտել:

ՌԴ ՊՆ տվյալներով, ինքնաթիռի վրա սպառազինություն չի եղել: Կործանիչը գրանցված էր 159-րդ գվարդիական գնդում, որ տեղակայված է Բեսովեցում, հաղորդում է «Ռոսբալթը»: